Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բուժում

Ցողունային բջիջները «արթնացել» են

Ցողունային բջիջները «արթնացել» են

Գիտնականներին հաջողվել է «արթնացնել» ցողունային բջիջները, որոնք վերականգնել են սրտամկանը  ինֆարկտից հետո: Հետազոտությունը կատարվել է Լոնդոնի համալսարանական քոլեջում: 

 

Մարդու սրտում կան էպիկարդիալ բջիջ-նախակարապետներ, որոնք կարող են այդ օրգանի այլ հյուսվածքների բջիջների վերածվել, այդ թվում և մկանային: Սակայն չափահաս մարդկանց մոտ այդ բջիջները գտնվում են «քնած» վիճակում և անգործության են մատնված: Գիտնականների խմբին հաջողվել է խթանել այդ բջիջների ակտիվությունը, որպեսզի դրանք կարողանան փոխարինել ինֆարկտի հետևանքով վնասված սրտամկանի բջիջները (կարդիոմիոցիտներ): 

 

Հետազոտողները փորձերն անցկացրել են մկների վրա: Նրանք կարողացել են ժամանակին ներարկել տիմոզին բետա-4 պեպտիդը, որն ակտիվացնում է WT1 գենը, որն, իր հերթին, ակտիվացնում է բջիջների կարդիոմիոցիտների վերածվելու գործընթացը: 

 

Հետազոտությունների տվյալներով, ինֆարկտից հետո վերականգնված սրտային արտանետումների գործընթացը (ձախ փորոքի կծկողական ֆունկցիայի ցուցանիշը) ավելացել է 25 տոկոսով: Բացի դրանից, լաբորատոր կենդանիների սրտի վրա պակասել են սպիացած հյուսվածքները, որոնք ձևավորվել էին ինֆարկտից հետո, իսկ սրտի պատերը հաստացել են:     

 

 

Հեղինակ. Ըստ «Nature»-ի նյութերի
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ